Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղում գործող «ՌՈՒԲԻՆԱ-1» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար՝ Աբրահամ Աբրահամյանի կողմից 2025 թվականի մայիսի 21-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել «ՌՈՒԲԻՆԱ-1» ՍՊԸ-ին Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Հոկտեմբերյան փողոց 1/10 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-052-0017-0018/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի II-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ «ՌՈՒԲԻՆԱ-1» ՍՊԸ-ին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: