Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 50-րդ կետերով և հիմք ընդունելով Գրիշա Մովսեսի Ներսիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-006-0081-0006 կադաստրային ծածկագրի հողամասից կատարել գույքիբաժանում, նրանից առանձնացված՝04-006-0081- ծածկագրի՝ 0,10342 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Աղավնատուն գյուղ, Հարավային 2-րդ փողոց թիվ 15/2 հողամաս հասցեն, 04-006-0081- ծածկագրի՝ 0,11107 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Աղավնատուն գյուղ, Հարավային 2-րդ փողոց թիվ 15/1 հողամաս հասցեն, իսկ 04-006-0081- ծածակագրի 0,13305 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Աղավնատուն գյուղ, Հարավային 2-րդ փողոց թիվ 15 հողամաս հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։