Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 903
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՂԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով , հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 3-ի «Հայթաղի Հ․Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի վարչատնտեսական համակարգող Լ․Ենգիբարյանի գրությունը,  «Այգեշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս․Խաչատրյանի 2025 թվականի  մարտի 4-ի գրությունը և  համայնքի ղեկավարի առաջարկությունը.

                                                          ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. 2025 թվականի մարտի 8-ից /կանանց միջազգային օր/ մինչև ապրիլի 7-ն /մայրության և գեղեցկության տոն/ ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 17 գյուղերի բնակիչ համարվող ծերության թոշակառու կանանց նվերներ,  դպոցների աշխատակազմին, համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների  և հիմնարկի աշխատակազմին հյուրասիրության  համար հատկացնել 8 500 000 /ութ միլիոն հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումար։

2.Խոյ համայնքի ավագանու նիստերի դահլիճի համար գույք ձեռք բերելու համար տրամադրել 3 500 000 /երեք միլիոն հինգ հարյուր /ՀՀ դրամ գումար։

3.«Հայթաղի Հ․Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին տրամադրել 990 000 /ինը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ գումար՝ դպրոցի հանդիսությունների դահլիճի համար 90 հատ աթոռ ձեռք բերելու համար ։

4. «Այգեշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին տրամադրել 481 000 /չորս հարյուր ութսունմեկ հազար/ՀՀ դրամ գումար ՝ աշակերտական երկտեղանոց սեղան-աթոռ ձեռք բերելու համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՂԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner