Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 355-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 355-Ա

ՆՇԱՆ ԷԴՎԱՐԴԻ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ  Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 52/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյհամայնքի Ծիածան  գյուղի 4-րդ փողոցի տուն 50 հասցեի բնակիչ՝ Նշան Էդվարդի Քարամյանի, 04-053-0602-0005 ծածկագրի տակգտնվող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելուխախտման մասին,պարզեց, որ

Նշան Էդվարդի Քարամյանի կողմից  թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով  սահմանված խախտում, / առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքների կատարում, ջերմոցի կառուցում,  ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 19-ինկազմվածարձանագրության,տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա2024 թվականի մարտի 26-ին «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթի մասին»ՀՀօրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչականիրավախախտումներիվերաբերյալ ՀայաստանիՀանրապետության  օրենսգրքի 54-րդ և 154-րդհոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, հրավիրել և անցկացրել է լսում  սեփականատեր Նշան Էդվարդի Քարամյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·         Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի մարտի 26-ինկազմվածարձանագրությունը և տեղազննության ակտը:

·       Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·       2024 թվականի ապրիլի 05-ինվարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և  հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

ՀՀ Արմավիրի մարզի Խոյհամայնքի Ծիածան  գյուղի 04-053-0602-0005 ծածկագրի տակգտնվող հողամասի վրա առանց նպատակային նշանակության փոփոխության և առանց համապատասխան թույլտվության ջերմոց է կառուցվել:

   Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝  2024 թվականի մարտի 26-ին

« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի մարտի 05-ին անցկացվել է լսումներ, որին մասնակցելու նպատակով Նշան Քարամյանը պատշաճ ծանուցված լինելով / հիմք՝ ստացական LO121962470, Հետևել բեռնային համարով առաքանու մանրամասներ՝ 2024 թվականի մարտի 30-ին հանձնվել է ստացողին/ չի ներկայացրել  վարչական վարույթի լսմանը ։ 

Հաշվի առնելով վերոգրյալը ՝ ապացուցված կարելի է համարել, որ Նշան Քարամյանի կողմից կատարվել է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ և 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:

Արդյունքում Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող  հանձնաժողովըառաջարկեց Խոյ համայնքի ղեկավարին՝ Նշան Էդվարդի Քարամյանին ենթարկել վարչական պատասխանատվության  և  նշանակել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200000 / երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

  

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին  մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության ևկոմունալտնտեսությանբնագավառում  կանխարգելումուկասեցնումէինքնակամշինարարությունըևօրենքովսահմանվածկարգովապահովումէդրանցհետևանքներիվերացումը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» ենթակետի կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան  շինարարության թույլտվության հիման վրա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին պարբերության  համաձայն՝  Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով

 

   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասիհամաձայն՝  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`

 առաջացնումէտուգանքինշանակում` սահմանվածնվազագույնաշխատավարձիհարյուրապատիկիչափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին  մասի 8-րդ կետով,   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին»  ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության  « ա » ենթակետի ,

« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

  1. Իրավախախտող Նշան Էդվարդի Քարամյանի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի չափով 200000 / երկու հարյուր հազար / ՀՀ դրամ:

 

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած  անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին։

 

3.  Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:

 

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ/ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner