Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Ս․Ավագյան փողոց 3 տուն հասցեի բնակիչ՝ Արտյոմ Լեվիկի Մկրտչյանի 2025 թվականի հունվարի 13-ի N 174 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 01 նիստի արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի բնակիչներ՝ Լեվիկ Ազատի Մկրտչյանի /ծնված 1955 թվականի փետրվարի 10-ին, անձնագիր՝ AL 0353341, տրված՝ 2023 թվականի հուլիսի 24-ին, 057-ի կողմից/ և Շուշիկ Ֆրունզեի Վիրաբյանի /ծնված՝ 1955 թվականի հունվարի 01-ին, անձնագիր՝ AL 0355172, տրված՝ 2023 թվականի հուլիսի 25-ին, 057-ի կողմից/ նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով իրենց որդուն՝ Արտյոմ Լեվիկի Մկրտչյանին / ծնված՝ 1986 թվականի սեպտեմբերի 29-ին, նույնականացման քարտ՝ 016850448, տրված՝ 2024 թվականի հոկտեմբերի 29-ին, 057-ի կողմից/:
2․ Արտյոմ Լեվիկի Մկրտչյանին վերապահել ի շահ հոր՝ Լեվիկ Ազատի Մկրտչյանի և մոր՝ Շուշիկ Ֆրունզեի Վիրաբյանի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Լեվիկ Ազատի Մկրտչյանի և Շուշիկ Ֆրունզեի Վիրաբյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Արտյոմ Լեվիկի Մկրտչյանի գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: