Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 586-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2025 թվականի N 586-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար ԼՅայլոյանս, ուսումնասիրելով  Մարիետա Թելմանի Վարդանյանի, Դավիթ Աղաբեկի Վարդանյանի, Սուզաննա Դավիթի Վարդանյանի, Դիաննա Դավիթի Վարդանյանի նկատմամբ հարուցված թիվ 53/25 վարչական վարույթի նյութերը, պարզեցի՝

    Մարիետա Թելմանի Վարդանյանը, Դավիթ Աղաբեկի Վարդանյանը, Սուզաննա Դավիթի Վարդանյանը, Դիաննա Դավիթի Վարդանյաը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտներ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով  սահմանված կարգով չեն կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի  Բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին «Վեկտոր Պլյուս» և E-community ծրագրերից ստացված տեղեկանքների հիման վրա Խոյի համայնքապետարանը 2025 թվականի մայիսի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցել է վարչական վարույթ:  

    «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 291-րդ հոդվածի համաձայն՝  Մարիետա Թելմանի Վարդանյանին, Դավիթ Աղաբեկի Վարդանյանին, Սուզաննա Դավիթի Վարդանյանին, Դիաննա Դավիթի Վարդանյանին հասցեագրված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումն  ուղարկվել է փոստային առաքմամբ  /հիմք՝ 07 մայիսի 2025 թվական, ստացականի կոդ՝ LO127800977AM և LO127801022AM 2025 թվականի մայիսի 7-ի թիվ 53 ծանուցումը/։ Նշված ծանուցումը հրապարակվել է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

    Մարիետա Թելմանի Վարդանյանին, Դավիթ Աղաբեկի Վարդանյանին, Սուզաննա Դավիթի Վարդանյանին, Դիաննա Դավիթի Վարդանյանին առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:

   Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ   Մարիետա Թելմանի Վարդանյանը, Դավիթ Աղաբեկի Վարդանյանը, Սուզաննա Դավիթի Վարդանյանը, Դիաննա Դավիթի Վարդանյանը՝ սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցվելուց հետո չեն ներկայացրել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:

   Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

   Հիմք ընդունելով գույքային հարկերի հաշվառման համակարգ հանդիսացող «Վեկտոր Պլյուս» և  E-community  ծրագրերից ձեռք բերված  տվյալները՝ որ   Մարիետա Թելմանի Վարդանյանը, Դավիթ Աղաբեկի Վարդանյանը, Սուզաննա Դավիթի Վարդանյանը, Դիաննա Դավիթի Վարդանյանը չեն կատարել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղում գտնվող,  սեփականության իրավունքով որ   Մարիետա Թելմանի Վարդանյանը, Դավիթ Աղաբեկի Վարդանյանը, Սուզաննա Դավիթի Վարդանյանը, Դիաննա Դավիթի Վարդանյանը պատկանող հողամասերի հարկային պարտավորությունները, որի հետևանքով 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ  գոյացել է՝  ընդամենը 200413 /երկու հարյուր հազար չորս հարյուր տասներեք/ ՀՀ դրամ հողի հարկի և անշարժ գույքի հարկի հարկային պարտավորություն։

   ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղում գտնվող 04-060-0128-0008 /016 հա/ կադաստրային ծածկագրով ջրովի վարելահողի և 04-060-0004-0004 /0183 հա/  կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի ընդհանուր պարտքը կազմում է՝  ընդամենը 200413 /երկու հարյուր հազար չորս հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, որից 2020 թվականը ներառյալ՝ 175103 / հարյուր յոթանասունհինգ հազար հարյուր երեք/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 117468 /հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ, տույժ՝ 57635 /հիսունյոթ հազար վեց հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ  և  2021-2024 թվականը ներառյալ՝ 25310 /քսանհինգ հազար երեք հարյուր տասը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 20576 /քսան հազար հինգ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ, տույժ՝ 4734 /չորս հազար յոթ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ։

    Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

     ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

       ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են տեղական հարկեր, որոնց տեսակներն են` անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:   

       Օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

      Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…

      Օրենսգրքի  227-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները (հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները…

      Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝  տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:

        Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը:                      

        Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:

        Օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:  Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝  մինչև օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններն ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

      Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:

        Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը․․․։

        «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01012021) 8-րդ հոդվածի համաձայն՝ եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

        Նույն օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է՝ հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:

       «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի  3-րդ հոդվածի համաձայն՝ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար: Սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:

       «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի  14-րդ հոդվածի համաձայն՝  ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին, 16-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ)։

       Հողի հարկի գումարը  համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե։

        Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով։ Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:

       Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

       ՀՀ հարկային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.2018 թվականին) մինչև 14.05.2020 թվականը գործող խմբագրությամբ 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

      «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ Նույն մասի 4-րդ կետի համաձայն՝ տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։

    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ, 224-րդ, 225-րդ, 226-րդ, 227-րդ, 236-րդ, 397-րդ հոդվածներով, 447-րդ հոդվածի 1-ին և 1.1-րդ մասերով, «Հողի հարկի մասին»  ՀՀ օրենքի  1-4-րդ, 8-րդ, 12-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1 Մարիետա Թելմանի Վարդանյանից, Դավիթ Աղաբեկի Վարդանյանից, Սուզաննա Դավիթի Վարդանյանից, Դիաննա Դավիթի Վարդանյանից ՝  հօգուտ ՀՀ  Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 200413 /երկու հարյուր հազար չորս հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, որից 2020 թվականը ներառյալ՝ 175103 / հարյուր յոթանասունհինգ հազար հարյուր երեք/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 117468 /հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ, տույժ՝ 57635 /հիսունյոթ հազար վեց հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ  և  2021-2024 թվականը ներառյալ՝ 25310 /քսանհինգ հազար երեք հարյուր տասը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 20576 /քսան հազար հինգ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ, տույժ՝ 4734 /չորս հազար յոթ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ։

 2. Մինչև 2020 թվականը ներառյալ հողի հարկի հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի  Հովտամեջ գյուղի   900325172048 հաշվեհամարին, 2021-2024 թվականը ներառյալ՝ 900325005768 հաշվեհամարին։

  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Խոյ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

 4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի միջոցով:

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner