Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 280-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2024 թվականի N 280-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Չինար Լիպարիտի Հովհաննիսյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղում գտնվող 04-078-0007-0083 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի՝ 0,0041 հա հողամասի վրա 41,0 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինության կառուցման աշխատանքները իրականացվել է Չինար Լիպարիտի Հովհաննիսյանի /ID 001716679, տրված 18.03.2015թ., 057-ի     կողմից/ կողմից.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Չինար Լիպարիտի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի 04-078-0007-0083 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0041 հա հողամասը և 41,0 քմ արտաքին մակերեսով շինությունը /հիմք/ օտարել, հողամասի համար 50061 /հիսուն հազար վաթսունմեկ/ ՀՀ դրամպետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի ֆոնդային եկամուտների 900325187137 հաշվեհամարին, իսկ շինության համար 148707 /մեկ հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր յոթ / ՀՀ դրամպետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել  ուժը կորցրած:
2. Չինար Լիպարիտի Հովհաննիսյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները         պետական գրանցման։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի            կոմիտեի           կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.46 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner