Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի բնակիչ Հովսեփ Ավետիքի Սարգսյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Հ․Հովահննիսյան փողոց թիվ 7 բնակելի տուն /04-087-0024-0007 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի տնտ․ թիվ 6/1046 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 05․04․1991 թվականի N 7 որոշման / 0.1 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Հ․Հովահննիսյան փողոց թիվ 7 բնակելի տուն /04-087-0024-0007 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Հովսեփ Ավետիքի Սարգսյանի /ծնված 20.01.1956թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,0761 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն ՝ 142,9ք/մ մակերեսով կառուցված 1986թ., խորդանոց՝ 4,9ք/մ մակերեսով կառուցված 1986թ., և կաթսայատուն՝ 6,3ք/մ մակերեսով կառուցված 1986թ.։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Հովսեփ Ավետիքի Սարգսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 04-087-0024-0007 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Գեղակերտ, Հ․Հովահննիսյան փողոց թիվ 7 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: