Այսօր: Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 2-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2025 թվականի N 2-Ա

ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․

ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

1. Խոյ համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

2. Խոյ համայնքի 2025 թվականին բյուջեում հատկացնել 15 000 000 / տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամ գումար՝ 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։     

3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 5 000 000 / հինգ միլիոն/ ՀՀ դրամ:

4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:  

7. Համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։             


Կողմ -11

ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.57 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner