Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի երկրորդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ, Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանի կողմից ստացված դիմումը, ով ունի հաշմանդամության 2-րդ կարգ /վնասվածքը ստացել է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակ/ և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել արտոնություն՝ փոխադրամիջոցի գույքահարկից ազատել, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող NISSAN TEANA 2.3 մակնիշի 23 MM 233 պետհամարանիշով փոխադրամիջոցի նկատմամբ՝ 37550 /երեսունյոթ հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ գումարի չափով: |