Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Ռիմա Բագրատի Գևորգյանի 2024 թվականի մարտի 29-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի վարչական տարածքում գտնվող, Ռիմա Բագրատի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակության բնակելի կառուցապատման, 04-011-0030-0001 կադաստրային ծածկագրի, 0,1087 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |