Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղում գործող «ԽԱՆ 8» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար՝ Արթուր Հովսեփյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 20-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել «ԽԱՆ 8» ՍՊԸ-ին Խոյ համայնքի Այգեշատ գյուղի Ազատության փողոց 14/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-011-0013-0019-001/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ «ԽԱՆ 8» ՍՊԸ-ին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: