Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով , հիմք ընդունելով «Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Տ.Ավետիսյանի դիմումը, «Սպորտի և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Դ.Վարդումյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի, բյուջետային հիմնարկների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 145-Ա որոշմամբ հաստատված N 8,10 հավելվածներում կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ`
1/Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջետային հիմնարկների/ «Մշակույթի և սպորտի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն/ աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
2/Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջետային հիմնարկների /«Խոյի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն/ աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը և հաստիքացուցակը ՝ համաձայն N 2 հավելվածի:
|