Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 931-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 931-Ա

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ  Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 139/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզ Ք․ Վաղարշապատ, Սոս․ Մանուկյան  փողոց 17տուն  հասցեի բնակիչ՝ Կարինե Սարգսի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս  գյուղի Հ․ Բաղրամյան փողոց 26 հասցեում  գտնվող, 04-038-0053-0013 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության և առանց գործառնական  նշանակության փոփոխության  շինարարական աշխատանքներ կատարելու մասին պարզեց, որ

Կարինե Սարգսի Մուրադյանի  կողմից  թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ և 54-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների  խախտում, / առանց գործառնական նշանակության փոփոխության և առանց համապատասխան շինթույլտվության  իրականացրել է շինարարական աշխատանքններ,  ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի  26-ին կազմված  արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա2024 թվականի օգոստոսի 26-ին «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» ՀՀօրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ և 54-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների  խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, հրավիրել վարչական վարույթի լսում։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·        Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 26-ին կազմվածարձանագրությունը և տեղազննության ակտը:

·      Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·      2024 թվականի սեպտեմբերի 13-ին վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և  հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Կարինե Սարգսի Մուրադյանը   ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս  գյուղի Հ․ Բաղրամյան փողոց 26 հասցեում  գտնվող, 04-038-0053-0013 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության և առանց գործառնական  նշանակության փոփոխության կատարել է շինարարական աշխատանքներ։

« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 13-ին անցկացվել է լսումը, ինչի կապակցությամբ Կարինե Սարգսի Մուրադյանը   պատշաճ ծանուցվել է՝ /LO124148031AM/ ծանուցումը ստացել է և ներկայացել է վարչական վարույթի լսումներին։

 

Հաշվի առնելով վերոգրյալը ՝ ապացուցված կարելի է համարել, որ Համեստուհի Սուրիկի Զաքարյանի կողմից կատարվել է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ և 54-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջների  խախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:

Արդյունքում Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող  հանձնաժողովը առաջարկեց Խոյ համայնքի ղեկավարին՝ Կարինե Սարգսի Մուրադյանին   ենթարկել վարչական պատասխանատվության  և  նշանակել վարչական տուգանք՝ 150000  /մեկ հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ:

  

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին  մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալտնտեսության բնագավառում  կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» ենթակետի կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան  շինարարության թույլտվության հիման վրա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին պարբերության  համաձայն՝  Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով

 

   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասիհամաձայն՝  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`

 առաջացնումէտուգանքինշանակում` սահմանվածնվազագույնաշխատավարձիհարյուրապատիկիչափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին  մասի 8-րդ կետով,   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին»  ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության  « ա » ենթակետի ,

« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

  1. Իրավախախտող Կարինե Սարգսի Մուրադյանի   նկատմամբ նշանակել տուգանք՝ 150000/ մեկ հարյուր հիսուն հազար  / ՀՀ դրամ:

 

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած  անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին։

 

3.  Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:

 

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի միջոցով:

 

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner