Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ուղղված 2022 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 086-1868 գրութունը․ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի համար տեղական տուքերի դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի համար տեղական վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2023թվականի համար տեղական վճարների տեսակների մեջ չներառված տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |