Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 85-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2023 թվականի N 85-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ .ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 74-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

 

  1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ  համայնքի    սեփականություն  հանդիսացող  հողամասերն օտարել  աճուրդային կարգով՝  համաձայն հավելվածի։

    2.Մասնակցության  վճարը՝  15000 /տասնհինգ հազար/  ՀՀ  դրամ: Նախավճարը՝  մեկնարկային գնի 50 %-ի  չափով:  Սահմանափակումներ  չկան:

   3.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային  գնի  նվազագույնը  5 %-ի  չափով:  

   4. Համայնքի ղեկավարին՝  Արգիշտի  Մեխակյանին, իրականացնել  սույն  որոշումից  բխող  համապատասխան  գործառույթներ՝  օրենքով  սահմանված  կարգով:

   5․ ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու   2023 թվականի հուլիսի 10-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին>> թիվ  74-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 3-րդ  կետերը ։


Կողմ -11

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner