Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Ծիածան Արտակ Հարությունի Հարությունյանի լիազորված անձ Հայկ Սամվելի Տեր-Հովհաննիսյանի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող Արտակ Հարությունի Հարությունյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-053-0022-0010 կադաստրային ծածկագրով 1,1521 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի /ջերմոց և օժանդակ շինություն/: |