Այսօր: Շաբաթ, 24 Մայիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 544-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2025 թվականի N 544-Ա

ՍԱՀԱԿ ՄԱՄԻԿՈՆԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ (ՕԳՆԱԿԱՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ  գյուղի Բարեկամության   փողոց 8 տուն հասցեի բնակիչ՝ Լալա Սարիբեկի Միրզոյանի   2025 թվականի մայիսի  02-ի թիվ  1923 դիմումը, Խոյ համայնքի  խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 23-ի թիվ 09 նիստի արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղի  բնակիչ՝ Սահակ Մամիկոնի Միրզոյանի   /ծնված 1954 թվականի փետրվարի 05-ին, անձնագիր՝ AT 0413799, տրված՝ 2020 թվականի մարտի  12-ին  057-ի կողմից/  նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով  կնոջը՝ Լալա Սարիբեկի Միրզոյանին  /ծնված՝ 1954 թվականի սեպտեմբերի  09-ին նույնականացման քարտ՝ 001600915 տրված՝  2015 թվականի մայիսի 26-ին, 057-ի կողմից/:

 2 Լալա Սարիբեկի Միրզոյանին վերապահել ի շահ ամուսնու՝ Սահակ Մամիկոնի Միրզոյանի  առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝  ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, ներառյալ՝ դատարանում։

3. Հսկողություն սահմանել   Սահակ Մամիկոնի Միրզոյանի  նկատմամբ  պատրոն նշանակված՝  Լալա Սարիբեկի Միրզոյանի գործունեության նկատմամբ:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner