Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 42-րդ կետով, առաջնորդվելով 12.08.2013թ. թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 «Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով և նպատակ ունենալով ապահովել մանկապարտեզ հաճախող երեխաներին որակյալ, բարձր կալորիականությամբ և էկոլոգիապես մաքուր սննդամթերքով՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել սույն որոշման հավելվածով ներկայացված Խոյ համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին տրվող սննդամթերքի անվանացանկը և մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված սննդամթերքի չափաբաժնի ծավալը: |