Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 432-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 432-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով    <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի բնակիչներ Հովհաննես Ոստանիկի Մաթևոսյանը, Սաթիկ Արմենակի Մարկոսյանը, Քրիստինե Հովհաննեսի Մաթևոսյանը և Անդրանիկ Հովհաննեսի Մաթևոսյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ (Էջմիածնի շրջ)գյուղի Գետափնյա փողոց թիվ 28 բնակելի տուն /04-011-0020-0034 կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի տնտN 3 գրքի թիվ 227 համարի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 10-ի N 1 որոշման / 0.12 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ (Էջմիածնի շրջ)գյուղի Գետափնյա փողոց թիվ 28 բնակելի տուն /04-011-0020-0034 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Հովհաննես Ոստանիկի Մաթևոսյանի /ծնված 08.08.1961թ/, Սաթիկ Արմենակի Մարկոսյանի /ծնված 06.11.1964թ/, Քրիստինե Հովհաննեսի Մաթևոսյանի /ծնված 07.06.1986թ/  և Անդրանիկ Հովհաննեսի Մաթևոսյանի /ծնված 25.08.1988թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքըօրինական 0.12 հա հողամասի և դրան կից 0.0026 հա հողամասի վրակառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝  221,9 ք/մ մակերեսով կառուցված 1996թ., ավտոտնակ՝ 21,6 ք/մ մակերեսով կառուցված 1996թ., թոնրատուն՝ 16,8 ք/մ մակերեսով կառուցված 1996թ.։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Հովհաննես Ոստանիկի Մաթևոսյանի, Սաթիկ Արմենակի Մարկոսյանի, Քրիստինե Հովհաննեսի Մաթևոսյանի և Անդրանիկ Հովհաննեսի Մաթևոսյանիսեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցմանվկայական:

4.
 Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի 04-011-0020-0034 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Այգեշատ,  Գետափնյա փողոց թիվ 28 բնակելի տուն:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.52 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner