Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Վասակ Վազգենի Բաբայանի 23 օգոստոսի 2024 թվականի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Արագած գյուղի 1-ին փողոց թիվ 49 հողամաս հասցեում /04-014-0042-0010 կադաստրային ծածկագիր/ գտնվող Վասակ Վազգենի Բաբայանին, / հիմք՝ ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03082021-04-0008/ պատկանող 0,096 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0111 հա հողամասի նկատմամբ քաղաքացի Վասակ Վազգենի Բաբայանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։