Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 145/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արմավիր-Վաղարշապատ մայրուղում Հայկ Գևորգի Գալստյանի կողմից ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու վերաբերյալ , պարզեց, որ Խոյ համայնքի Արմավիր-Վաղարշապատ մայրուղում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, այն է՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելը, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետի պժկ,ոստիկանության փոխգնդապետ՝ Ա.Կարապետյանի 2024 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 51-4/27-8336 գրության և կից նյութերի /համայնքապետարան մուտքագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 27-ին / հիման վրա 2024 թվականի սեպտեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Վերոնշյալ փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Խոյի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումը առձեռն հանձնվել է Հայկ Գևորգի Գալստյանին, սակայն վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, քանի որ վարույթի ժամին գտնվել է դպրոցում, վերջինս սովորում է 12-րդ դասարանում։ Առաջնորդվելով Հայաստնի Հանրապետության Վարչարարության հիմունքների ևվարչական վարույթի մասին օրենքի 49-րդ հոդվածի բ կետով՝ վարույթին չի մասնակցել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը։ ՈՒստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ կետի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի առաջարկը (2024 թ. հոկտեմբերի 18-ի թիվ 145/24 արձանագրությունը)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թիվ 145/24 հարուցված վարչական վարույթը ժամանակավորապես կասեցնել:
2. Ընդունել ի գիտություն, որ վարչական վարույթը վերսկսում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից։