Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի <<Մարզիկների պարգևատրման չափորոշիչների կարգը սահմանելու մասին>> թիվ 49-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայ նհավելվածի։
2․Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի <<Համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի 49-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 91-Ա որոշումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։