Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 7-րդ հոդվածով,<<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Վազգեն Խաչիկի Տերտերյանի,Հասմիկ Վազգենի Տերտերյանի,Լիաննա Վազգենի Տերտերյանի ,Լաուրա Դիմիտրիի Տերտերյանի,Սիրուշիկ Վազգենի Տերտերյանի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող Վազգեն Խաչիկի Տերտերյանի,Հասմիկ Վազգենի Տերտերյանի,Լիաննա Վազգենի Տերտերյանի ,Լաուրա Դիմիտրիի Տերտերյանի,Սիրուշիկ Վազգենի Տերտերյանի սեփականություն հանդիսացող 04-021-0294-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 1,0166 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունը՝ փոխադրել արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության նպատակը՝ ջերմոց կառուցելու համար։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
|