Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հովհաննես Գառնիկի Ղազարյանի 2024 թվականի մարտի 29-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող, Հովհաննես Գառնիկի Ղազարյանի սեփականությունը հանդիսացող, 04-053-0630-0003 կադաստրային ծածկագրով 0,60111 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։