Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1270-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2024 թվականի N 1270-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով     <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչներ Գրիգոր Սոցիալիզմի Գրիգորյանը, Ալվարդ Ղարիբի Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորի Գրիգորյանը, Քրիստինե Գրիգորի Գրիգորյանը, Լիաննա Գրիգորի Գրիգորյանը և Սիրանուշ Գրիգորի Գրիգորյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 13-րդ փողոց թիվ 12 բնակելի տուն /04-021-0049-0018 կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի տնտեսությունների 1/49 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի նոյեմբերի 12-ի N 22 որոշման/ 0.08 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

    1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 13-րդ փողոց թիվ 12 բնակելի տուն /04-021-0049-0018 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Գրիգոր Սոցիալիզմի Գրիգորյանի /ծնված 07.01.1957թ/, Ալվարդ Ղարիբի Գրիգորյանի /ծնված 17.04.1958թ/, Հասմիկ Գրիգորի Գրիգորյանի /ծնված 29.11.1979թ/, Քրիստինե Գրիգորի Գրիգորյանի /ծնված 29.01.1981թ/, Լիաննա Գրիգորի Գրիգորյանի /ծնված 20.01.1984թ/  և Սիրանուշ Գրիգորի Գրիգորյանի /ծնված 05.06.1988թ/գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության  իրավունքը օրինական 0,08 հա փաստացի և դրան կից 0,0367 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝  299,4 ք/մ մակերեսով կառուցված 1987թ., անասնաշենք՝ 15,5 ք/մ մակերեսով կառուցված 1990թ., թոնրատուն՝ 18,7 ք/մ մակերեսով կառուցված 1990թ., ջերմոց՝ 383,5 ք/մ մակերեսով կառուցված 1991թ. և պարիսպ՝ 1 ք/մ մակերեսով կառուցված 1996թ./։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Գրիգոր Սոցիալիզմի Գրիգորյանի, Ալվարդ Ղարիբի Գրիգորյանի, Հասմիկ Գրիգորի Գրիգորյանի, Քրիստինե Գրիգորի Գրիգորյանի, Լիաննա Գրիգորի Գրիգորյանի և Սիրանուշ Գրիգորի Գրիգորյանի սեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

4.
 Արմավիրի մարզի  Խոյ համայնքի  Արշալույս գյուղի  04-021-0049-0018 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք Արշալույս գյուղի 13-րդ փողոց թիվ 12 բնակելի տուն։

5․ ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 18-ի N 1173-Ա որոշումը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner