Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 101-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2024 թվականի N 101-Ա

ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՄՇՏԱԿԱՆ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԷՋՄԻԱԾԻՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության   քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման  թիվ 23052024-04-0027, 23052024-04-0061, 01072024-04-0020 վկայականները և  համայնքի ղեկավարի  առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.   Խոյ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, որոնց վրա առկա է խորքային հոր /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել «Էջմիածին» ջրօգտագործողներ ընկերությանը:

 

ա)Գույքի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք, գյուղ Գեղակերտ1 խորքային հոր

Ծածկագիրը ՝ 04-087-0904-0001

Մակերեսի չափը՝ 000355 հա

Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական

Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողատեսք

 

բ) Գույքի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք, գյուղ Հայթաղ ԱԱռաքելյան փողոց 78

Ծածկագիրը ՝ 04-055-0542-0002

Մակերեսի չափը՝ 0․00406 հա

Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի

Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ընդհանուր օգտագործման

 

 գ) Գույքի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք, գյուղ Արշալույս 4-րդփողոց 2/1

Ծածկագիրը ՝ 04-021-0846-0002

Մակերեսի չափը՝ 0․00423 հա

Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի

Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողեր

2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Էջմիածին» ջրօգտագործողներ ընկերության հետ որոշմամբ նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացմամբ և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցմամբ։

3.Սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված   կարգով  ապահովել  սույն  որոշման 1-ին  կետով  նշված գույքի հանձնման-ընդունման  աշխատանքներ կատարումը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -13

ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner