Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 163-Ա
 

Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշումները,  համայնքի ղեկավարի առաջարկությունը․

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հաստատել Խոյի համայնքի վարչական տարածքում գտնվող խոտհարքների և արոտավայրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերը՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման, կնքվում են պարզ գրավոր ձևով՝ մինչև 3 տարի ժամկետով։

3․ Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու տրամադրումը իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգով:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(24.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner