Այսօր: Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 145-Ա ՈՐՈՇՄԱՆ N 1,2 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի առաջին  մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ  մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի հունվարի 20-ի  N 01/10․1/00372-2025 գրությունը

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի  ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի, բյուջետային հիմնարկների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 145-Ա որոշմամբ  հաստատված  N 1,2 հավելվածներում կատարել փոփոխություն և  շարադրել նոր խմբագրությամբ`

1/Հաստատել  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի  համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը համաձայն հավելված 1-ի։

2/Հաստատել  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի  համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի։

2․Առաջարկել Խոյ համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։

3Սույնորոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայասատանի Հանրապետության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.44 Կբ)
(22.82 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner