Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրետա Անդրեասյանի 2024 թվականի մարտի 20-ի թիվ 079 գրություն և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 900 000/ինը հարյուր հազար/ՀՀ դրամ գումար՝ անհրաժեշտ գույքի ձեռք բերման ,ինչպես նաև որոշակի գույքի վերանորոգման համար։ |