Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետ Դ․Խուդաթյանի 2024 թվականի հուլիսի 3-ի թիվ 01/7/04877-2024 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-269 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի բնակիչ՝ Արաքսյա Աշոտի Մալխասյանի 2024 թվականի մարտի 14-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, Արաքսյա Աշոտի Մալխասյանի սեփականությունը հանդիսացող, 04-008-0117-0059 կադաստրային ծածկագրի, 0,1 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր գործառնական նշանակության հողամասից 0,1 հա հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կատեգորիայի, բնակելի տուն կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 381000(երեք հարյուր ութսունմեկ հազար) ՀՀ դրամ։ |