Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N166-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Լիլիթ Ասլանյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 22-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Լիլիթ Ասլանյանին տալ հանրային սննդի կազմակերպման և
իրացման թույլտվություն՝ 2024 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար:
2.Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: