Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Ոսկան Ռուբիկի Զաքարյանի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող,Ոսկան Ռուբիկի Զաքարյանի սեփականությունը հանդիսացող 04-077-0214-0017 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, 0,03133 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ վարելահող գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության նպատակը՝ գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման շինություն, ծածկոցի և պարիսպ կառուցելու համար։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։