Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին »Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասիի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Յու Այ Թի Ի Էքսպո » սահմանապակ պատասխանատու ընկերության «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ծրագրի ներդրման ղեկավար Սեդրակ Վարդանյանի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատան Արմաթ աշխատանոցի երկու սաների ՏեխնոՃամբարի մասնակցության ծախսերը հոգալու համար տրամադրել 320000/երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ գումար՝փոխանցելով «Յու Այ Թի Ի Էքսպո » սահմանափակ պատասխանատու ընկերության բանկային հաշվեհամարին։
2․ Ֆինանսական աջակցության վճարումը կատարել Խոյ համայնքի բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցների հաշվին։ |