Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698 – Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի Արևելյան փողոց թիվ 1/1 հողամաս հասցեի տակ գտնվող 04-037-0008- կադաստրային ծածկագրով / 0,2915 հա/ հողամասը, որը սխալմամբ հաշվառվել է որպես քաղաքացու սեփականություն, ճանաչել համայնքային սեփականության գույք։
2․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։