Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով անկախ գնահատող «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի փետրվարի 25-ի թիվ 25-003Պ եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականությունը հանդիսացող փոխադրամիջոցները օտարել աճուրդային կարգով։
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող TOYOTA մակնիշի CAMRY 2.5 տիպարի, 800 CG 61 հաշվառման համարանիշով, 4T4BF3EK1BR197230 նույնացման համարով 2011 թվականի արտադրված սև գույնի թեթև մարդատար սեդանի մեկնարկային գինը սահմանել հավանական շուկայական արժեքի գնով՝ 3 360 000 (երեք միլիոն երեք հարյուր վաթսուն հազար ) ՀՀ դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող NISSAN մակնիշի SENTRA 1.8 տիպարի, 537 CL 61 հաշվառման համարանիշով, MNTAB7A90D6000757նույնացման համարով 2013 թվականի արտադրված սև գույնի թեթև մարդատար սեդանի մեկնարկային գինը սահմանել հավանական շուկայական արժեքի գնով՝ 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար ) ՀՀ դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող VAZ մակնիշի 21214 տիպարի, 540 CL 61 հաշվառման համարանիշով, XTA21214061798410 նույնացման համարով 2005 թվականի արտադրված սպիտակ գույնի թեթև մարդատար ունիվերսալի մեկնարկային գինը սահմանել հավանական շուկայական արժեքի գնով՝ 650 000 (վեց հարյուր հիսուն հազար ) ՀՀ դրամ:
5.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող VAZ մակնիշի 21074 տիպարի, 533 CL 61 հաշվառման համարանիշով, XTA21074092867462 նույնացման համարով 2009 թվականի արտադրված սպիտակ գույնի թեթև մարդատար սեդանի մեկնարկային գինը սահմանել հավանական շուկայական արժեքի գնով՝ 296000 (երկու հարյուր իննսունվեց հազար ) ՀՀ դրամ:
|