ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լ․Յայլոյանս, քննության առնելով թիվ 82/25 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Երևանյան փողոց 14 տուն հասցեում գտնվող, Նվեր Դերենիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-060-0018-0004 կադաստրային ծածկագրով հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության իրականացվող շինարարական աշխատանքների մասին, պարզեցի, որ․
Նվեր Դերենիկի Մարտիրոսյանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում՝ առանց համապատասխան շինթույլտվության իրականացվել են շինարարական աշխատանքներ /առանց համապատասխան թույլտվության իրականացվել է գոյություն ունեցող մետաղական դարպասի փոխում, քանդվել է կառուցապատողի և հարևան տան /Երևանյան փողոց 16 տուն/ միջև գոյություն ունեցող հին պատը և կառուցվել է նոր՝ 10 սմ հաստությամբ պատ/, ինչի կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի գրությանհիման վրա2025 թվականի հոկտեմբերի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի և 31-րդ հոդվածի հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը /այսուհետ՝ անձնակազմ/ հրավիրել է վարչական վարույթի լսում։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
․ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի N ՔՏՄ/17․5/25108-25 գրությունը։
· 2025 թվականի նոյեմբերի 7-ին վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Երևանյան փողոց 14 տուն հասցեում գտնվող, Նվեր Դերենիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-060-0018-0004 կադաստրային ծածկագրով հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության իրականացվել են շինարարական աշխատանքներ /առանց համապատասխան թույլտվության իրականացվել է գոյություն ունեցող մետաղական դարպասի փոխում, քանդվել է կառուցապատողի և հարևան տան /Երևանյան փողոց 16 տուն/ միջև գոյություն ունեցող հին պատը և կառուցվել է նոր՝ 10 սմ հաստությամբ պատ/։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի նոյեմբերի 7-ին անցկացվել է լսումը, ինչի կապակցությամբ Նվեր Դերենիկի Մարտիրոսյանը պատշաճ ծանուցվել է /հիմք՝ Հայփոստ ՓԲԸ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ի LO130299553AM կոդով ստացականը/։ Ըստ Հայփոստ ՓԲԸ հետևել բեռնային համարով առաքանու մանրամասների՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ին առաքանին ստացել է և ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Նվեր Դերենիկի Մարտիրոսյանը վարչական վարույթի լսումների ժամանակ հայտնեց, որ 30 տարի իր տանը՝ Երևանյան 14 հասցեում չի բնակվել։ 2023 թվականին վերադարձել է և տեսել, որ անձրևներից և ձնից քանդվել է հողից շինության պատը, որը վերականգնել է առանց գծային չափերի փոփոխության։ Նմանապես՝ 30 տարվա կոռոզիայի ենթարկված դարպասը փոխարինել է մեկ այլ դարպասով՝ առանց չափերի փոփոխության։ Իրավախախտողի մոտ առկա է քանդված պատի տեսանյութը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ապացուցված կարելի է համարել, որ Նվեր Դերենիկի Մարտիրոսյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջների խախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:
Արդյունքում Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը առաջարկեց Խոյ համայնքի ղեկավարին՝ Նվեր Դերենիկի Մարտիրոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և օրենքով սահմանված կարգով նշանակել վարչական տուգանք՝ 100000 /մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալտնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝
1․ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`
Առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանվածնվազագույն աշխատավարձիհարյուրպատիկիչափով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի՝ կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Իրավախախտող Նվեր Դերենիկի Մարիտիրոսյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100000 / մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ:
2․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին։
3․ Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի միջոցով: