Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1 կետով, հիմք ընդունելով <<Հակոբյաններ համահայկական կենտրոն>>-ի տնօրեն Ս․Հակոբյանի 2023 թվականիմարտի 9-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ «Հակոբյաններ Համահայկական Կենտրոնի» կողմից կազմակերպվող խոշոր շրջագայությանը դեպի Դուբայ ընդգրկված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի դպրոցների թվով 14 լավագույն աշակերտների համար փոխանցել յուրաքանչյուրին՝ 254400 դրամ, այսինքն՝ 3561600 դրամ +10% հարկ, որը կազմում է ընդամենը՝ 3917760 /երեք միլիոն ինը հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ։
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 13-ի <<Գումար հատկացնելու մասին>>թիվ 07-Ա որոշումը։ |