Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 570-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2023 թվականի N 570-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի << Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու մասին>> թիվ 46-Ն որոշման 6-րդ կետը․

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1․ 2023 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքում իմ ղեկավարությամբ անցկացնել << Խոշոր հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը >> թեմայով շտաբային ուսումնավարժություն (այսուհետ՝ ՇՈՒ)։

 2․ Շու-ի նախապատրաստման և անցկացման նպատակով նշանակել՝

  1)  ՇՈՒ-ի ղեկավարի տեղակալ՝ Խոյ համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի տարահանման հանձնաժողովի նախագահ Լյուդվիկ Յայլոյանին,

  2)  ՇՈՒ-ի ղեկավարման շտաբի պետ՝ Խոյ համայնքի քարտուղար Աննա Առաքելյանին։

 3․ Շու-ին ընդգրկել՝

      1) Խոյ համայնքի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովին․ 

      2) Խոյ համայնքի տարահանման հանձնաժողովին․     

       3) Խոյ համայնքի ղեկավար կազմին և Խոյ համայնքի Շահումյան բնակավայրի ղեկավարին։

 4․ ՇՈՒ-ի ղեկավարման շտաբի պետ, Խոյ համայնքի քարտուղար՝ Աննա Առաքելյանին՝

      1)   ապահովել անցկացման փաստաթղթերի ժամանակին մշակումը և մինչև 2023 թվականի հունիսի 14-ը ներկայացնել իմ հաստատմանը

      2)   ուսումնավարժության ավարտին հաջորդող 10-օրյա ժամկետում ներկայացնել արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն՝ ներառելով բացահայտված խնդիրները․

      3)  ապահովել ուսումնավարժությանը ներգրավվող պաշտոնատար անձանց ներկայությունը․

      4)   ապահովել համագործակցությունը ուսումնավարժությանը ներգրավված մասնակիցների միջև․

      5)   ճշտել համայնքների և կազմակերպությունների կողմից հատկացվող ուժերն ու միջոցները և դրանց օգտագործման կարգը․

      6)   ուսումնավարժության անցկացմանը պատրաստ լինելու մասին զեկուցել 2023 թվականի հունիսի 29-ին։

  5․ ՇՈԻ-ի մասնակիցներին՝

1)   ուսումնավարժության նախապատրաստման հարցերով սերտորեն համագործակցել ուսունավարժության ղեկավարման շտաբի հետ․

2)  պատրաստ լինելու զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին։

  6․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

  7․ Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Խոյ համայնքի ղեկավարին։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner