Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Ոսկան Ռուբիկի Զաքարյանի 2024 թվականի օգոստոսի 12-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող, Ոսկան Ռուբիկի Զաքարյանի սեփականությունը հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 04-077-0214-0008 կադաստրային ծածկագրի, 0,2633 հա-ից 0,0686 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ծածկոց, ջրավազան,խորդանոց և պարիսպ կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։