Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024ZERGRP, ծածկագիրը և հիմք ընդունելով Մարտին Նշանի Առաքելյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Սայաթ-Նովայի փողոց 2 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Մարտին Նշանի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Սայաթ-Նովայի փողոց 2 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 03012024-04-0069 / 04-052-0012- կադաստրային ծածկագրով 0,0821 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 42,7 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 14,5քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2013թ․, 27,6քմ մակերեսով կիսակառույց շինություն, կառուցված՝ 2013թ., 0,6քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2013թ./։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 60720 /վաթսուն հազար յոթ հարյուր քսան / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Մարտին Նշանի Առաքելյանը /անձնագիր՝ AU0374447, տրված 02.08.2021թ, 057–ի կողմից/ պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 60720 / վաթսուն հազար յոթ հարյուր քսան / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: