Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 188-Ա որոշմամբ հաստատված հավելվածի «ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ» գլխի 1-ին կետի դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին՝ համաձայն հավելվածի: |