Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և հիմք ընդունելով«ԽՈՅԻ ԲԱ» ՀՈԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Ավետիսյանի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի, բյուջետային հիմնարկների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 145-Ա որոշմամբ հաստատված N 10 հավելվածնում կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ`
1/Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Խոյի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |