Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արշալույս գյուղի բնակիչ Օգսեն Արսենի Աբգարյանի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող Արսեն Սուրենի Աբգարյանի, Հասմիկ Փանոսի Փանոսյանի, Արմեն Արսենի Աբգարյանի, Օգսեն Արսենի Աբգարյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 04-021-087-020 կադաստրային ծածկագրով 0,163 հա տնամերձը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի /տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն և պարիսպ/: |