Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 243
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39-Ա
 

Զեկ. ՎԱՆԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԾՆՈՂՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը.

                                  

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Սահմանել արտոնություններ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի ենթակայության՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, մանկապարտեզներում երեխաների  համար գանձվող ծնողվճարների գծով հետևյալ չափերով        

      1) ժամկետային  կամ   պայմանագրային   զինվորական   ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված   զինծառայողների    /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և   երկկողմանի   ծնողազուրկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  երեխաների  համար գանձվող ծնողվճարների գծով սահմանել 100% արտոնություն։                                                                                

   2) ժամկետային  կամ    պայմանագրային    զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և միակողմանի ծնողազուրկ երեխաների համար գանձվող  ծնողվճարների գծով    սահմանել    50%    արտոնություն (10000-5000(50%)=5000):                                                                                                

   3) նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ հաճախող 2 և ավելի երեխաների համար գանձվող  ծնողվճարների գծով    սահմանել   50% արտոնություն (10000-5000(50%)=5000):

    4)նպաստառու ընտանիք հանդիսացող երեխաների համար գանձվող  ծնող վճարների գծով    սահմանել   30% արտոնություն  (10000-3000 (30%) =7000):

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner