Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42–րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 13-ի «Խոյի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում ծնողվճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Թիվ 39-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «զոհված զինծառայողների /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների,» բառերից հետո լրացնել «քույրերի և եղբայրների,» բառերով։
|