Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետով, 56-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 15 նիստի արձանագրությամբ տրված եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Նարե Եղիշի Աբրահամյանի /ծնված՝ 2020 թվականի հունվարի 08-ին/, Մարտուն Եղիշի Աբրահամյանի /ծնված՝ 2021 թվականի հունվարի 27-ին/, Արուսյակ Եղիշի Աբրահամյանի /ծնված՝ 2023 թվականի սեպտեմբերի 09-ին/ նկատմամբ սահմանել տեսակցության կարգ երեխայի հոր՝ Եղիշ Մարտիկի Աբահամյանի /ծնված՝ 1996 թվականի ապրիլի 24-ին/ համար։
2․ Տեսակցության համար սահմանել հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր շաբաթ ժամը՝ 11։ 00-ից մինչև 19 ։ 00-ն ։
3․ Պարտավորեցնել երեխայի մորը՝ Լուսինե Արայիկի Աբրահամյանին /ծնված՝ 1999 թվականի մայիսի 02-ին/ հոր հետ երեխաների տեսակցությանը։
4․Պարտավորեցնել կողմերին տեսակցությունը կազմակերպել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։