Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Գագիկ Նահապետյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 15-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Գագիկ Նահապետյանին Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Ն.Մաթևոսյան պողոտա 20 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-006-0046-0020/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝անհատ ձեռնարկատեր Գագիկ Նահապետյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: