Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն Խոյ համայնքի ավագանու կանոնակարգի դրույթների և հաշվի առնելով Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ՝
ա) Ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդական հարցերի, մշտական հանձնաժողով, որը զբաղվում է բյուջեի, վարկերի փոխառույթների, հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, գույքի կառավարման, և մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, հասարակության և արտաքին կապերի հարցերով` համաձայն հավելված 1-ի ։
բ) Իրավական, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հաձնաժողով, որը զբաղվում է օրենքի, իրավական ակտերի կատարման, իրավահարաբերությունների կարգավորման, սոցիալական աջակցության, առողջապահության և բնապահպանության հարցերով` համաձայն հավելված 2-ի ։
գ) Քաղաքաշինության, հողօգտագործման և ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով, որը զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, կոմունալ տնտեսության և համայնքային ենթակայության հիմնարկների գործունեության վեահսկողության հարցերով` համաձայն հավելված 3-ի ։
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի «Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի մշտական գործող հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու մասին» N134-Ա որոշումը։
3․ Հաստատել համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածությունը։
4․ Հաստատել մշտական հանձնաժողովների անհատական կազմը համաձայն հավելվածների։
|