Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով , հիմք ընդունելով Անհատ ձեռնարկատեր <<Սամվել Ղամբարյան Մարատի>> դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Խոյ համայնքում ատամնաբուժական ծառայություն իրականացնելու նպատակով, Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող,Հայթաղ գյուղի Բաղրամյան փողոց 5 հասցեում գտնվող բժշկական ամբուլատորիայի շենքից մեկ սենյակ՝ 12,92 քմ տարածք, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել Անհատ ձեռնարկատեր <<Սամվել Ղամբարյան Մարատի>>-ին, պայմանով, որ հիշյալ անձը իրականացնելու է հատկացված տարածքի բարեկարգման աշխատանքներ, հոգալու է սենյակի պահպանության ու շահագործման ծախսերը :
|